Ամերիկահայ Վիոլետտա Մաիլյանը մոտ տրիլիոն դոլարի հայց է ներկայացրել Apple-ի դեմ

Ամերիկահայ Վիոլետտա Մաիլյանը մոտ տրիլիոն դոլարի հայց է ներկայացրել Apple-ի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը դատի է տվել հանրահայտ Apple ընկերությանը՝ վերջինիս կողմից հին սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման փաստն ընդունելուց հետո: Փաստաթղթերը հայտնվել են Patently Apple-ի տրամադրության տակ, որը հետևում է ընկերության պատենտային գործունեությանը:

Մաիլյանը մտադիր է ընկերությունից 999999999000 կամ գրեթե տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ, հայտնում է tjournal.ru-ն:

Նյու Յորքի բնակչուհի Ռաիսա Դրենտիվին, որը նմանատիպ հայցով նույնպես դատարան է դիմել, ավելի քիչ է ակնկալում ստանալ՝ 100 մլն դոլար:

Սրանք առաջին հայցերը չեն Apple-ի դեմ՝ կապված սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման հետ: Սակայն այլ հայցվորների հայտարարություններում պահանջվող գումարները համեմատաբար ավելի համեստ են:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսի բնակիչը դատի է տվել Apple-ին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է,. որ նվազեցրել է հին iPhone-ներիարտադրողականությունն առանց օգտատերերի իմացության: Հայցվորը պահանջում է, որ նման գործելաոճը կասեցվի, իսկ իրեն փոխհատուցում վճարվի:

Apple ընկերությունն արձագանքել է հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցնելու մեղադրանքներին՝ խոստովանելով, որ միտումնավոր է նվազեցնում պրոցեսորների տակտային հաճախականությունը: Դեկտեմբերի 11-ին Reddit-ում նկատեցին, որ հին այֆոնները սկսում են ավելի արագ աշխատել մարտկոցը փոխարինելուց հետո: Օգտատերերը եկել են եզրակացության, որ Apple-ը միտումնավոր է նվազեցրել հին iPhone արտադրողականությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---