Ռոբերտ Քոչարյան. Մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները Ղարաբաղի բանակցությունները կսառեցվեն

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիեւը հանդիսանում է շփման եւ կարծիքների փոխանակման համար բաց մարդ, նրա հետ կարելի է բանակցել: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միշտ միմյանց կողքի են նստում, ելնելով այբբենական կարգից: «Մենք նորմալ հարաբերություններ ունենք: Դուք ինչ է կարծում եք, որ նախագահները պետք է միմյանց վիրավորեն կամ կռվե՞ն»,- կատակել է Քոչարյանը:



Նա նաեւ նշել է, որ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը կօգտագործի մի շարք միջազգային հանդիպումներ Իլհամ Ալիեւի հետ երկխոսությունը բարելավելու համար: «Սակայն ես կարծում եմ, որ մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները կսառեցվեն»,- ասել է պետության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---