30 դեկտեմբերի 2017 - 11:20 AMT
Կինոքննադատներն ընտրել են Հարի Փոթերի ֆիլմաշարի լավագույն ֆիլմը

Collider-ի կինոքննադատները կազմել են Հարի Փոթերի մասին պատմող Ջոան Ռոուլինգի գրքերի մոտիվներով նկարահանված ֆիլմերի վարկանիշը: Լավագույնն է ճանաչվել ֆիլմաշարի 3-րդ մասը՝ «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը:

Նշվում է, որ ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի («Գրավիտացիա», «Մարդու երեխան») ֆիլմում Դենիել Ռեդքլիֆի կատարմամբ գլխավոր կերպարի և նրա ընկերների՝ Ռոնի ու Հերմիոնայի, կերպարներն ավելի դրամատիկ են դարձել, սակայն ֆիլմը չի կորցրել Քրիս Կոլամբուսի նկարահանած առաջին մասերի հմայքը:

«Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը նկարահանվել է 2004-ին և զբաղեցրել 184-րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի 250 կետից բաղկացած ցուցակում, որը կազմել էր IMDb-ն, գրում է Lenta.ru-ն:

Երկրորդ հորիզոնականում է ֆիլմաշարի վերջին ֆիլմը՝ «Հարի Փոթերն ու Մահվան նվերները. Մաս II», որի ռեժիսորն է Դևիդ Յեյթսը: Ըստ քննադատների, եզրափակիչ մասն ամենաբարդն էր էկրանավորման համար, սակայն ռեժիսորին հաջողվել է դա անել:

Երրորդ տեղում է «Հարրի Փոթերը և խառնարյուն արքայազնը», որի ռեժիսորը նույնպես Յեյթսն է: Ֆիլմը ճանաչվել է ֆիլմաշարի ամենածիծաղելի և միաժամանակ ամենամռայլ ֆիլմը:

Այնուհետև, ըստ ցուցակի ֆիլմերը դասակարգվել են հետևյալ կերպ. «Փյունիկի միաբանությունը», «Փիլիսոփայական քարը», «Հրե գավաթը» և «Հարրի Փոթերն ու Մահվան նվերները. Մաս II»: Ցուցակում վերջինը «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակն է», որն, ըստ քննադատների, ամենաձգձգվածն է: