Հանցագործությունների թիվն աճել է 5,4%-ով![]() 30 դեկտեմբերի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է 915-ով, կամ 5,4%-ով, ընդ որում, աճն ապահովվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվով, որոնց ճնշող մեծամասնությունը մասնավոր մեղադրանքի դեպքեր են: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Անցնող տարվա 11 ամսում բացահայտվել է արձանագրված հանցագործությունների 84,2%-ը՝ 2016-ի 78,1%-ի փոխարեն: 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը: Եթե 2016-ին 11 ամսում արձանագրվել է ծանր հանցագործության 2800, առանձնապես ծանր հանցագործության 173, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 60 դեպք, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է ծանր հանցագործության 2404 դեպք՝ 396-ով կամ 14,1%-ով պակաս, առանձնապես ծանր հանցագործության 161 դեպք՝ 11-ով կամ 18,3%-ով պակաս, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 49 դեպք՝ 12-ով կամ 6,9%-ով պակաս: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 2404 ծանր հանցագործություններից բացահայտվել է 1451-ը կամ 60,3%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 52,6%: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |