2018-ին խաղամոլությունը հոգեկան խանգարում կճանաչեն![]() 5 հունվարի 2018 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է խաղամոլությունը որպես հոգեկան խանգարում ճանաչել և ընդգրկել հիվանդությունների միջազգային ցուցակում, որը կհրապարակվի 2018-ի կեսին: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի քարտուղար Տարիկ Յազարևիչը: «Խաղային խանգարումն ընդգրկված է Հիվանդությունների միջազգային որակավորման 11-րդ թարմացված ցանկում որպես խաղամոլի վարքագծի օրինակ՝ խոսքը համակարգչային և տեսախաղերի մասին է: Հիվանդությունը բնութագրվում է որպես խաղային գործընթացների հանդեպ վերահսկման խանգարում, խաղերի գերակայության ավելացում գործունեության այլ տեսակների և առօրյա գործերի համեմատ: Հատկանշական է նաև խաղին հատկացվող ժամանակի տևողության և մասշտաբների ավելացում, անկախ առաջացող բացասական հետևանքներից»,-ասել է Յազարևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԱՀԿ-ի, կախվածությունը հիվանդություն ճանաչելու համար, այն պետք է տեևի առնվազն 1 տարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |