8 հունվարի 2018 - 14:15 AMT
Ամերիկահայ բռնցքամարտիկը կպայքարի WBC չեմպիոնի հավակնորդ դառնալու համար

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) որոշել է, որ վերջնական մենամարտն առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտոնական հավակնորդի կոչման համար կայանալու է ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի և Լեհաստանից Մացեյ Սուլեցկու միջև:

Հաղթողը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար գործող չեմպիոն Ջերմալ Չարլոյի հետ, գրում է Boxing Scene-ը:

Մարտիրոսյանը 2 անգամ վիճարկել է աշխարհի չեմպիոնի կոչումը միջին քաշային կարգում 2013-ին և 2016-ին և պահպանել է WBC Silver light տիտղոսը միջին քաշային կարգում 2011-12 թթ.: