Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան ընդգրկվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 50 լավագույն թենիսիստուհիների թարմացված ցանկում:
Շարապովան բարելավել է դիրքը 12 կետով և զբաղեցրել 47-րդ տեղը:
Վարկանիշը գլխավորում է ռումինացի Սիմոնա Հալեպը: Եռյակում են նաև Դանիայի ներկայացուցիչ Կառոլինա Վոզնյացկին և իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան, գրում է Lenta.ru-ն:
Հունվարի 6-ին Շարապովան պարտվեց Կատերինա Սինյակովային Չեխիայից WTA մրցաշարի կիսաեզրափակչում: Հաղթեց Հալեպը: 2017-ի ապրիլին Շարապովան վերադարձավ կորտ 15-ամսյա որակազրկումից հետո՝ մելդոնիումի օգտագործման պատճառով: