1 մարտի 2008 - 12:41 AMT
Բախումները հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ տեղափոխվել են Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակ
Բախումներն ընդդիմության հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ, որ սկսվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, տեղափոխվել են Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակ: Իրադարձությունների վայր շարունակում են գալ ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցներ, այնպես էլ ընդդիմության կողմնակիցներ:

Հանրահավաքի մասնակիցները, կանգնեցնելով անցնող տրոլեյբուսները, փակել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն տանող փողոցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ էր հավաքվել ընդդիմադիր տրամադրված բողոքավոր մարդկանց մի խումբ: Այնտեղ նրանց դիմավորել են ոստիկանության ջոկատները, որոնք դիմել են նրանց ցրվելու խնդրանքով: Հանրահավաքի մասնակիցների մի մասը, որոնց ցրել են Ազատության հրապարակից, կենտրոնական փողոցներով ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են իրենց իրավունքների վերականգնում, իսկ այն որ ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, հիմնավորել են նրանով, որ «նրանք չեն համարձակվի ծեծի ենթարկել նրանց դեսպանատան աշխատակիցների աչքի առաջ: Հավաքվածները վանկարկում էին` «Լեւոն», «Միացում»: Դեսպանատան շենքը շրջապատված է հատուկ նշանակության ջոկատի ուժերով, երթեւեկությունը հարակից փողոցներով մասնակիորեն փակ է: