Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել![]() 9 հունվարի 2018 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել Հրապարակի կենտրոնում տեղադրվել է քանդակագործ Գոռ Դավթյանի հայ կնոջ կերպարը մարմնավորող արձանը, որը քաղաքին է նվիրաբերվել որպես երախտագիտության նշան Հայաստանի պատվին հրապարակ անվանակոչելու համար, գրում է Prensa Armenia-ն: Նախագծի հեղինակն է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Մալդոնադոյի իշխանությունների հետ համատեղ, ըստ բանաձևի, որն ընդունվել է 1915-ի դեկտեմբերին: Հրապարակի բացման արարողությանը մասնակցել են Մալդոնադոյի դեպարտամենտի ղեկավար Անդրես Անտիա Բերենսը, Պունտա դել Էստեի քաղաքապետ Անդրես Ջաֆիֆը, Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը, ՀԱԵ Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ Քելենջյանը և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ: Հրապարակը բացվել է ի նշանավորումն Ուրուգվայի և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի և Ուրուգվայի հայ համայնքի ձևավորվամն 100-ամյակի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |