ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնող երկրների նկատմամբ![]() 10 հունվարի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից զենք գնող պետությունների նկատմամբ: «Ամերիկայի Ձայնին» այս մասին ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը: «ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել», -ասել է Բլանկը: Նրա խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել: «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն», -ասել է վերլուծաբանը: Սթիվեն Բլանկի խոսքով, Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ: «Կատարյալ կլիներ Հայաստանի համար, եթե այն կարողանար մազապուրծ լինել ռուսական տնտեսական ճիրաններից և ի վիճակի լիներ հավասարազոր համագործակցություն զարգացնել բոլորի՝ Ռուսաստանի, Եվրամիության, մյուսների հետ։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը», - ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |