ԶԼՄ-ներ. Օզբիլիսն առաջարկ է ստացել Նիդերլանդներից![]() 10 հունվարի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշի» աջ կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Նիդերլանդներից առաջարկություն է ստացել: Այս մասին գրում է թուրքական մամուլը: Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական Rayo Vallecano, կես տարի անց դարձյալ վերադարձել «Բեշիկթաշ»: Futbol Arena-ի համաձայն՝ ակումբի հայ ֆուտբոլիստն ու դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մարզումներին և նախազգուշացվել են, որ նոր ակումբներ փնտրեն իրենց համար: Նրանց նաև ասել են, որ պետք է ինքնուրույն մարզվեն, ինչը FIFPro-ի (ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) կանոնադրության կոպիտ խախտում է: Օզբիլիսի այլ ակումբ տեղեփոխության ժամկետները դեռևս հայտնի չեն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |