// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանում ժամանակակից ատրակցիոններով զվարճանքի կենտրոն կկառուցվի, $22 մլն կներդրվի

Երևանում ժամանակակից ատրակցիոններով զվարճանքի կենտրոն կկառուցվի, $22 մլն կներդրվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Պարկ գրուպ» ԱՊԸ կողմից ներկայացված հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու 22 միլիոն դոլարի ներդրումային ծրագրին: Երևանի քաղաքապետին առաջարկվել է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության:

Հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվել է «Պարկ գրուպ» ընկերությանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով, գրում է Aysor.am-ը։

Կենտրոնում առաջարկվող ծառայությունները գրավիչ կլինեն թե տեղի բնակչության և թե` ներգնա զբոսաշրջիկների համար: Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300.000 այցելու։

Ավելի քան $2 միլիոն արժողությամբ կառուցվող շատրվանը իր տեխնիկական հագեցվածությամբ կկարողանա մրցակցել օրինակ՝ Միլանում, ԱՄԷ, Քուվեյթում, Սինգապուրում տեղադրված հայտնի շատրվանների հետ:

Բացի այդ 35 մետր բարձրությամբ պտտվող անիվը հնարավորություն կտա հիանալու Երևանի տեսարանով, իսկ 70 կմ/ժ արագությամբ ընթացող«ամերիկյան բլրակները» (գոռկի) և ավելի քան 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակը շլացուցիչ զգացումներ կպարգևեն անգամ էքստրիմի սիրահարներին։

Ատրակցիոնների տեղադրումը իրականացվելու է անմիջապես արտադրողի կողմից:

Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է $22 միլիոն, որը նախատեսվում է իրականացնել ինչպես սեփական, այնպես էլ` փոխառու բանկային միջոցների ներգրավմամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 350 աշխատատեղ` միջինը 200.000 դրամ աշխատավարձով։ Զվարճանքի կենտրոնի կառուցման վրա նախատեսվում է ծախսել 60 ամիս: Ծրագրի ետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ դրամ։

 Ուշագրավ
Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015-ի ուժեղ արտաքին շոկից հետո, ուժեղացվել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ
ՀՀ-ում տնտեսությունը կտրուկ աճ է արձանագրել արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճի պայմաններում, ասվում է զեկույցում
Ըստ ՀԲ, պատճառն այլոց բարեփոխումների ավելի բարձր տեմպն է
ՀՀ ՏՄՊՊՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 38%-ով՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 1 կգ համար կազմելով 3842 դրամ