ՄԻԵԴ-ը բավարարել է Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի![]() 11 հունվարի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը հունվարի 11-ին հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով բավարարել է ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի: ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականին`փողերի լվացման կասկածանքով։ Նույն թվականին դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Արզումանյանն ազատ էր արձակվել 2007-ի սեպտեմբերին և դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր կալանավորման որոշումը: ՄԻԵԴ-ն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում է արձանագրել: Եվրոպական դատարանի վճռով ՝ Հայաստանի կառավարությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Ալեքսանդր Արզումանյանին կվճարի €2000, ևս €500` դատական ծախսերի փոխհատուցման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |