ՀՀ-ն ու Տաջիկստանն առանց վիզաների ռեժիմ են սահմանել![]() 11 հունվարի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիների փոխայցելություններն առաջիկայում կիրականացվեն առանց մուտքի արտոնագրերի: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրական եզրակացություն է սատցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Նախագծի հիմնական զեկուցող արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիիրը ստանդարտ փաստաթուղթ է և սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել Տաջիկստան, իսկ Տաջիկստանի քաղաքացիներն էլ՝ Հայաստան, հայտնում է Aysor.am-ը: «Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ մնալ այդ երկրում, բայց ոչ ավել քան 90 օր», - ներկայացրեց Քոչարյանը: Համաձայնագրի նախագծին հանձնաժողովի անդամները չընդդիմացան, և փաստաթուղթը կընդգրկվի փետրվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |