Երևանյան ռեստորանն առաջինն է աշխարհի 10 լավագույն ազգային ռեստորանների ցանկում![]() 12 հունվարի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Երևանյան Chinar ռեստորանը աշխարհի ազգային խոհանոցի 10 լավագույն ռեստորանների ցանկի 1-ին հորիզոնականում է: Վարկանիշը կազմել է ռուսական «Վելիկի միր» պարբերականը: «Հայաստանի և Անդրկովկասի բարձր խոհարարական արվեստի ռեստորան: Արևաշող Հայաստանի վառ գույները հեռվից են ուշադրություն գրավում: Հաստատությունում ձեզ կմատուցեն աներևակայելի համեղ ուտեստներ յուրօրինակ ժամանակակից մատուցմամբ: Ռեստորանում դուք նաև փոքր վաճառասեղան կգտնեք, որտեղից կարող եք ձեռք բերել հայկական համեղ ուտեստներ»,-նկարագրում է պարբերականը երևանյան ռեստորանը: Chinar-ից բացի ցուցակում ընդգրկվել են Բուդապեշտի Hungarikum Bisztro-ն, Ստամբուլի Kucukoglu Barbecue Restaurant-ը, Տոկիոյի Ise Sueyoshi-ն, Նյու Յորքի Gramercy Tavern-ը, Հռոմի Pane e Salame-ը, Փարիզի Bateau le Calife-ն, Մոսկվայի «Պուշկին սրճարանը», Լոնդոնի Golden Chippy-ին և Թբիլիսիի «Հին քաղաքի պատը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |