Շարմազանով. ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին![]() 12 հունվարի 2018 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի հունվարի 11-ի նիստից հետո, որտեղ ամփոփվել է 2017 թվականի քաղաքական տարին: «Նիստում քննարկել ենք 2018 թվականի առաջին եռամսյակի անելիքները»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ քննարկվել է ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում: «Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասել է Շարմազանովը: «Նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին: Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում, դեռևս ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: «Ամեն ինչ իր ժամանակին, հերթին, մենք նորմալ, մանրամասն կքննարկենք և կներկայացնեք, բայց կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն ու շատ լուրջ հետք ու նաև անելիք»,-ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխանո՞ւմ է այդ կերպարին՝ ՀՀԿ խոսնակն ասել է, որ նա արդեն հերքել է, թե ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ: «Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»,-ասել է նա: 2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով: Ըստ նոր Սահմանադրության ՀՀ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105 հնարավորից առնվազն 79 քվե։ Եթե նախագահ չընտրվի, կանցկացվի ընտրության երկրորդ, երրորդ փուլ։ Նախագահի թեկնածուին պետք է առաջադրի առնվազն 27 պատգամավոր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |