Ռոնալդո. Նեյմարի համար անցումը ՊՍԺ հետքայլ էր![]() 12 հունվարի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Նեյմարի համար անցումը ՊՍԺ նահանջ էր: Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդ Ռոնալդոն՝ երկրպագուների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե որտեղ կգերադասեր տեսնել Նեյմարին՝ «Բարսելոնայում» թե ՊՍԺ-ում: «Սպորտային տեսակետից Նեյմարի որոշումը հետքայլ էր: Սակայն ցանկացած ֆուտբոլիստ բախվում է նման մարտահրավերների»,-ասել է նա, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով: «Ժամանակին ինքս խաղացել եմ «Բարսելոնայի» կազմում, տեղափոխվելով այդ թիմ «Ինտերից», երբ իտալական առաջնությունը շատ ավելի հզոր էր»,-հավելել է Ռոնալդոն: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: 2017/18 խաղաշրջանում Նեյմարը 22 հանդիպման է մասնակցել՝ 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ դառնալով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |