// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանը՝ Ամանորին ռուսաստանցիների ամենաշատ ծախսերի 5-յակում

Հայաստանը՝ Ամանորին ռուսաստանցիների ամենաշատ ծախսերի 5-յակում

PanARMENIAN.Net - Yandex-ի վճարային ծառայությունը ներկայացրել է Ամանորին ճամփորդությունների ժամանակ ռուսաստանցիների կատարած ծախսերի վիճակագրությունը: Հայաստանը հայտնվել է այն երկրների 5-յակում է, որտեղ ռուսաստանցիներն Ամանորին առավել շատ են ծախսել: Ռուսաստանցիները Հայաստանում մեկ գործարքի համար միջինը ծախսել են 3953 ռուբլի (մոտ 33.500 դրամ):

Հաշվարկը կատարվել է ըստ գործարքների անդորրագրերի վերաբերյալ տեղեկությունների:

Մեկ անդորրագրով վճարված ամենամեծ գումարը եղել է ԱՄԷ-ում՝ միջինը մեկ անգամվա համար հանգստացողները վճարել են 6670 ռուբլի (մոտ 56.000 դրամ), գրում է ՌԲԿ-ն: Երկրորդ տեղում է Ավստրիան 4605 ռուբլով (մոտ 39.000 դրամ), 3-ր՝ Թաիլանդը՝ 4559 ռուբլով (մոտ 39.000 դրամ): 5-յակում է նաև Գերմանիան՝ 3708 ռուբլով (մոտ 31.000 դրամ):

Ամենից քիչ ռուսաստանցիները ծախսել են Ամանորին Բելառուսում (1295 ռուբ.), Լեհաստանում (1295 ռուբ.) և Վրաստանում (1295 ռուբ.):

 Ուշագրավ
2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է
Շուշիում նախատեսում է նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի
Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ