«Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին 400 մլն եվրոյով![]() 12 հունվարի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Մադրիդյան «Ռեալ» ֆուտբոլի ակումբը մտադիր է ֆրանսիական ՊՍԺ-ից ձեռք բերել բրազիլացի հարձակվող Նեյմարին: Նեյմարի գնման ընդհանուր ծախսերը կկազմեն 400 մլն եվրո: Եթե հարձակվողը հրաժարվի, այլընտրանք կարող են լինել «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կամ «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով: Հունվարի 9-ին CIES Football Observatory վերլուծական կենտրոնը հայտնեց, որ Նեյմարն աշխարհի ամենաթանկ ֆուտնոլիստն է: 25-ամյա բրազիլացին գնահատվում է 213 մլն եվրո: 2017-ի ամռանը Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: 2017/18 խաղաշրջանում Նեյմարը 22 հանդիպման է մասնակցել՝ 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ դառնալով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |