// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին 400 մլն եվրոյով

«Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին 400 մլն եվրոյով

PanARMENIAN.Net - Մադրիդյան «Ռեալ» ֆուտբոլի ակումբը մտադիր է ֆրանսիական ՊՍԺ-ից ձեռք բերել բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Նեյմարի գնման ընդհանուր ծախսերը կկազմեն 400 մլն եվրո: Եթե հարձակվողը հրաժարվի, այլընտրանք կարող են լինել «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կամ «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով:

Հունվարի 9-ին CIES Football Observatory վերլուծական կենտրոնը հայտնեց, որ Նեյմարն աշխարհի ամենաթանկ ֆուտնոլիստն է: 25-ամյա բրազիլացին գնահատվում է 213 մլն եվրո:

2017-ի ամռանը Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: 2017/18 խաղաշրջանում Նեյմարը 22 հանդիպման է մասնակցել՝ 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ դառնալով:

 Ուշագրավ
Նման որոշում է կայացվել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար
«Ամեն մարդ պետք է երազանք ունենա, ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի»,-ասել է նա
«Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ»,-ասել է արտադրողը
Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ