Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի ևս մեկ ամիս![]() 12 հունվարի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի ևս մեկ ամիս: Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը: Այդ մասին ասվում է պատկերասրահի ֆեյսբուքյան էջում: «Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդեպ, սիրով տեղեկացնում է, որ նշված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս»,-ասվում է գրառման մեջ: Այվազովսկու ցուցահանդեսը մոտ 44.000 այցելու է ունեցել: «Արարում» խորագրով ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, նվիրված է ծննդյան 200-ամյակին: Ցուցահանդեսի փակումը նախատեսված էր հունվարի 15-ին: Ցուցահանդեսում ներկայացված է մեծ ծովանկարչի 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական և տասնյակից ավելի այլ աշխատանքներ: Ցուցահանդեսում ներկայացված է նաև Այվազովսկու ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» խորագրով կտավը, որը երբեք Հայաստանում չէր ցուցադրվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |