// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սիմոնյանը, Եգորյանն ու Պիոտրովսկին՝ Պուտինի վստահված անձինք

Սիմոնյանը, Եգորյանն ու Պիոտրովսկին՝ Պուտինի վստահված անձինք

PanARMENIAN.Net - Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին դարձել են Վլադիմիր Պուտինի վստահված անձինք: Նրանք այն 259 անձանց թվում են, որոնք կիրականացնեն այդ պարտականությունները 2018-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ:

Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա:

Պուտինի վստահված անձինք են նաև բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը։

Վստահված անձանց թվում բավականին շատ են մշակույթի և շոու բիզնեսի հայտնի դեմքերը: Նրանց թվում են, օրինակ, Ալեքսանդր Մասլյակովը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Լեոնիդ Յակուբովիչը, Լև Լեշչենկոն, Իգոր Բուտմանը, Իգոր Կրուտոյը, Պոլինա Գագարինան, Միխայիլ Բոյարսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վստահված անձանց ցանկը դեռ կարող է համալրվել:

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Անդրեյչենկոն նշել է նաև, որ 2017-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է մոտ $43 մլն՝ 2016-ի համեմատ աճելով ավելի քան 35 տոկոսով
Հայկական կողմը վստահեցնում է, որ շարունակելու է վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ
Հայաստանը 0.755 ցուցանիշով զբաղեցնում է 83-րդ տեղը՝ կիսելով այն Թաիլանդի հետ
«Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչը