// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ, Սպիտակում և Ապարանում ձյուն է տեղում

ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ, Սպիտակում և Ապարանում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Լոռու մարզի Սպիտակ և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Հունվարի 12-ին, ժամը 11.30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 69 տրանսպորտային միջոց (57 բեռնատար և 12 մարդատար):

 Ուշագրավ
2018-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին օժանդակելն է
Այդ են վկայում Google որոնողական համակարգի տվյալները
Մրցույթին կարող են մասնակցել 2017-ի ձմռանը զորակոչի ենթակա կոնկրետ հմտությունների տիրապետող զորակոչիկները