ԴիԿապրիոն կնկարահանվի սերիական մարդասպան Մենսոնի մասին Տարանտինոյի ֆիլմում

ԴիԿապրիոն  կնկարահանվի սերիական մարդասպան Մենսոնի մասին Տարանտինոյի ֆիլմում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Լեոնարդո ԴիԿապրիոն կնկարահանվի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում, որը պատմում է 20-րդ դարի ամենադաժան և հանրահայտ մարդասպաններից մեկի՝ Չարլզ Մենսոնի մասին: Այս մասին գրում է IndieWire կայքը:

Ֆիլմում իրադարձությունները զարգանալու են 1969 թվականի Լոս Անջելեսում, ներկայացվելու են այդ ընթացքում Մենսոնի կողմից իրագործված սպանությունները:

Ենթադրվում է, որ դերասանուհի Մարգո Ռոբին կարող է մարմնավորել Մենսոնի կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթին:

Նախկինում՝ 2012 թվականին, Տարանտինոն ու ԴիԿապրիոն համագործակցել էին «Ազատագրված Ջանգոն» (Django) ֆիլմի շրջանակում: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Թեյթի սպանության 50-րդ տարելիցի օրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---