13 հունվարի 2018 - 15:47 AMT
Ցուկերբերգը $3 մլրդ է կորցրել Facebook-ի լրահոսը փոխելու հայտարարությունից հետո

Facebook սոցիալական ցանցի լրահոսում փոփոխությունների մասին հայտարարությունից հետո սոցցանցի արժեթղթերը 4,5%-ով կամ ավելի քան $3 մլրդ-ով արժեզրկվել են: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ավելի վաղ, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիայի հրապարակումները քիչ են երևալու, փոխարենը լրահոսում ավելի մեծ տեղ կհատկացվի ընկերների հրապարակումներին:

Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Ցուկերբերգի կարողությունը $77,3 մլրդ-ից նվազել է $74,4 մլրդ-ի:

Լրահոսի բովանդակային փոփոխությունները նախատեսվում են իրականացվել առաջիկա շաբաթներին: