Հարցում․ Վիրավորվե՞լ եք «կեղտոտ հայեր» արտահայտությունից Թրամփին ծաղրող եթերում

Հարցում․ Վիրավորվե՞լ եք «կեղտոտ հայեր» արտահայտությունից Թրամփին ծաղրող եթերում

PanARMENIAN.Net - Ամերիկյան Comedy Central ալիքի Daily Show հաղորդման ընթացքում հումորիստ Թրևոր Նոան, ծաղրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հոգեկան առողջության մասին Twitter-ի հրապարակած գրառումը, օգտագործել էր «կեղտոտ հայ» բառակապակցությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե հոգեպես կայուն է, այնուհետև՝ ինքն իրեն անվանել էր հանճար։ Դրան ի պատասխան Նոան ասել է, որ միայն Թրամփը կարող էր պաշտպանել իրեն և նույն նախադասության մեջ ամբողջովին արժեզրկեր իր ասածը: «Դա նման կլիներ նրան, եթե մեկն ասեր՝ «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հային»,- նշել է Նոան:

Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիան (ABA) և Հայ Դատի գրասենյակը (ANCA) հումորիստի արտահայտության մեջ հայերին ուղղված վիրավորանք տեսան և քայլեր են ձեռնարկում ներողություն ստանալու համար։ Սակայն բազմաթիվ ամերիկահայեր հենց ABA և ANCA ֆեյսբուքյան էջերում հայտարարել են, որ վիրավորական տարր հաղորդման մեջ չկար․ նպատակը Թրամփի արտահայտության իրարամերժությունը ցույց տալն է, և տվյալ կոնտեքստում հայերի հիշատակումն ԱՄՆ նախագահի խոսքերի աբսուրդն էր ընդգծում։

Ի՞նչ եք կարծում՝ վիրավորե՞լ է արդյոք հաղորդավարը հայերին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---