Մերսոն. Մխիթարյանն ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից է և պետք է «Արսենալին»![]() 15 հունվարի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը կարծում է, որ ակումբը պետք է իր չիլիացի հարձակվողին փոխարինի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: «Կարծում եմ՝ Սանչեսին վաճառելով ՄՅՈւ-ին և ձեռք բերելով Մխիթարյանին, «Արսենալը» լավ գործարք կկնքի: Կարծում եմ, որ Մխիթարյանն ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից է»,-ասել է Մերսոնը, գրում է Sports.ru-ն: «ՄՅՈւ-ում Մխիթարյանը կորցրեց իր ինքնավստահությունը: Եթե «Արսենալում» նա սկսի խաղալ, ինչպես խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», ապա ակումբը կունենա լիգայի լավագույն խաղացողներից մեկին»,-ասել է Մերսոնը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել Ալեքսիս Սանչեսիհամար: Ակումբը մոտ 28 մլն եվրո է առաջարկել «Արսենալին» չիլիացի ֆուտբոլիստի համար, իսկ իրեն Սանչեսին՝ շաբաթական 280.000 եվրոյից ավելի:Ըստ The Guardian-ի, Մոուրինյոն պատրաստ է գործարքում ներառել նաև Հենրիխ Մխիթարյանին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |