Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»![]() 15 հունվարի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ կողմից ստեղվող «սահմանի անվտանգության ուժերը»: «Հիմա ԱՄՆ-ն մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Մեր խնդիրն է խեղդել այդ բանակը մինչև նրա կազմավորումը: Եթե ԱՄՆ-ն մտադիր է գործակցել այդ վայրենի էակների հետ՝ դա նրա գործն է: Բայց մենք դա թույլ չենք տա»,-ասել է Էրդողանն Անկարայում: Նա նշել է, որ թուրք զինվորականները կշարունակեն գնդակոծել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերն Աֆրինում: «Հուսով եմ, մեր ԶՈւ-ն առաջիկայում կլուծի Աֆրինի հարցը: Գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ կոալիցիան Սիրիայում «սահմանի անվտանգության ուժեր» է ստեղծում իր կողմից վերահսկվող գոտու: Նպատակն է՝ նախապատրաստել մոտ 35.000 մարդու, ընդ որում 15.000-ը լինելու է Սիրիայի ժողովրդավարական ուժերի շարքերից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |