Իրաքում եզդիների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծն ընդունվել է

Իրաքում եզդիների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը:

Նախագիծն ընդունվել է 91 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծի հեղինակներն են եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը: Ավելի վաղ միացել էին նաև պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը և այլոք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---