Ծառուկյանը չի բացառում, որ իր գլխավորած խմբակցությունը կարող է սատարել ՀՀԿ թեկնածուին

Ծառուկյանը չի բացառում, որ իր գլխավորած խմբակցությունը կարող է սատարել ՀՀԿ թեկնածուին

PanARMENIAN.Net - Ժողովուրդն իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանն առանց այլոց որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու: Այդ մասին հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու «Ծառուկյան» խմբակցությունը չստարեց ԵԼՔ-ին նախագահի թեկնածուի առաջադրման հարցում։

«Եթե մենք և ԵԼՔ-ն իրար հետ վերցրած չենք կարող ապահովել այն ցուցանիշը, որը պետք է, ինչո՞ւ պետք է մասնակցենք»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի առաջադրած թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր մենք չգիտենք, թե այդ թեկնածուն ով է, եթե այսօր մեր ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանն առանց մեզ որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»։

Ծառուկյանը նաև ընդգծել է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցի քննարկում կուսակցությունում չի եղել։

Անդրադառնալով վերջին շրջանում թիմակիցների կողմից կառավարության հասցեին հնչող քննադատություններին՝ Ծառուկյանը նշել է, որ իրենք անձնական խնդիրներ չունեն, այլ իրականությանը տիրապետելով՝ հետևություններ են անում։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դրական է գնահատում Կարեն Կարապետյանի աշխատանքը՝ Ծառուկյանը հորդորել է այդ հարցն ուղղել քաղաքացիներին՝ պնդելով. «Դուք ձեր վրա զգացեք, անցյալ տարի եք լավ ապրե՞լ, թե՞ այս տարի», - ասել է նա։

Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն արդեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: Այդ մասին հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:Ըստ նոր Սահմանադրության ՀՀ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105 հնարավորից առնվազն 79 քվե։ Եթե նախագահ չընտրվի, կանցկացվի ընտրության երկրորդ, երրորդ փուլ։ Նախագահի թեկնածուին պետք է առաջադրի առնվազն 27 պատգամավոր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---