Խաչանովն անցել է Australian Open-ի 2-րդ փուլ![]() 16 հունվարի 2018 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն անցել է Ավստրալիայի թենիսի բաց առաջնության՝ Australian Open-ի, երկրորդ փուլ: Առաջնությունն անցնում է Մելբուրնում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 43 մլն դոլար է: Առաջին փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Պիտեր Պոլանսկուն: Թենիսիստները կորտում մոտ 2,5 ժամ են անցկացրել, գրում է sport.ru-ն: Խաչանովի մրցակիցը Australian Open-ի 2-րդ փուլում հայտնի կդառնա արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի և ԱՄՆ-ն ներկայացնող Ֆրանսիս Տիաֆոյի դիմակայության արդյունքում: Australian Open-ը կավարտվի հունվարի 28-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանն աջ ուսի վնասվածքի պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |