Մակարավանքի գանձանակը թալանել են

Մակարավանքի գանձանակը թալանել են

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարածքում անհայտ անձինք, կոտրելով Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել են տաճար և թալանել գանձանակը: Այս մասին գրում է «Առավոտը»:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի փոխանցմամբ, գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, հուշանվերները գետին գցել, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել:

Մակարավանքը կառուցվել է 13-րդ դարում: Գտնվում է Տավուշի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ համեմատվում է Աղթամարի, Նորավանքի, Գանձասարի հետ: Միակ պատմական հիշատակությունը վանքի մասին կարելի է հանդիպել Կիրակոս Գանձակեցու աշախատության մեջ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել Մակարավանքի համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---