«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումներ են հայտնաբերվել. Պահպանման ռեժիմն ուժեղացված է16 հունվարի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Դիլիջան ազգային պարկի» պահպանման բաժնի աշխատակիցների կատարած շրջայցերի ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 3 անտառախախտման դեպք (ապօրինի 6 ծառահատում): Կազմվել է անտառխախտման արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` հետագա ընթացք տալու նպատակով: «Պանտեռա Սիքյուրիթի» ՍՊԸ-ի պահնորդական ծառայության հետ համատեղ հատուկ հսկողությունը և շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է: «Դիլիջան ազգային պարկի» տարածքում շարունակվում են բնակչությանը հողմատապալ ծառերից առաջացած վառելափայտի դուրս գրման և բաց թողման աշխատանքները, ինչի արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում իրացվել է 51,0 խ.մ փայտանյութ: Հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է և մարվել: Կրակն ընդգրկել է 800 ք.մ տարածք: Ծառապատ հատվածները չեն վնասվել, այրվել է չոր խոտածածկը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |