Շաբոյան. Մաքսատուրքերի փոփոխությունն էապես չի ազդի լայն սպառման որոշ ապրանքների գնի վրա

Շաբոյան. Մաքսատուրքերի փոփոխությունն էապես չի ազդի լայն սպառման որոշ ապրանքների գնի վրա

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի համար ԵՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա: Այդ մասին լրագրողների հետո հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Խոսքը ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք, որոնց մասով, նախ մեր երկիրը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, և, ապա, այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵՏՄ-ից և ոչ երրորդ երկրներից»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Արտակ Շաբոյանը նշել է, որ Հայաստանում որոշ ապրանքատեսակներ էժանացել են։ Մասնավորապես, շաքարավազի գինը նվազել է 13.3 տոկսով. 1 կգ շաքարավազի գինը 392 դրամից դարձել է 339 դրամ:

«Մենք հետևում ենք և պարտադրում ենք բոլոր խոշոր տնտեսվարողներին, որ նրանց գնային քաղաքականությունը համահունչ լինի միջազգային շուկայում գների փոփոխություններին»,-ասել է ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ միջազգային շուկայում էլ նվազել է շաքարավազի գինը:

Ըստ նրա՝ շաքարավազի գների նվազման վրա ազդեցություն է ունեցել նաև մրցակցության խորացումը. այս պահի դրությամբ շաքարավազ ներկրում է 56 տնտեսվարող. «Ճիշտ է նրանք շաքարավազ ներկրում են սեփական արտադրության մեջ օգտագործելու նպատակով, բայց դա նշանակում է, որ այս ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան»:

Արտակ Շաբոյանը հայտնել է նաև, որ 2017-ին նվազել են հավի մսի, ձեթի, ոսպի, ոլոռի, ալյուրի, հնդկաձավարի, կաթնամթերքի գները:

Շաբոյանը հայտարարել է նաև, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ վառելիքի, մասնավորապես բենզինի, գազի և դիզվառելիքի թանկացումը համահունչ է հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքին։

Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---