Սերժ Սարգսյանը կողմ է քաղաքականությամբ երբևէ չզբաղված նախագահ ունենալուն16 հունվարի 2018 - 22:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ում լիազորություններն ավարտվում են 2018 թվականի ապրիլին, կարծիք է հայտնել ապագա նախագահի առավել հարմար թեկնածուի համար անհրաժեշտ չափորոշիչների վերաբերյալ։ Մտավորականների հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ ապագա նախագահն, ամենակարևորը, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Այլ հատկանիշներից Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է և երկրի ներսում, և դրսում ճանաչումը, հեղինակությունը, օտար լեզուներին տիրապետելն ու սփյուռքում և Հայաստանում լայն կապեր ունենալը։ ՀՀ Ազգային ժողովը կընտրի նոր նախագահին մարտի 2-ին։ Նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, սահմանադրական փոփոխությունների համաձայն, նրան հիմնականում ներկայացուցչական գործառույթներ են վստահված։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |