Իրանն ուզում է Սպահանի հայկական եկեղեցին գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում![]() 17 հունվարի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է Սպահան նահանգի Ջուղայում գտնվող հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է իրանական Iran Front Page լրատվակայքը: Իրանն արդեն երկրի տարածքում գտնվող երեք հայկական եկեղեցի է գրանցել ցանկում: Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ընկերության (ICHTO), փոխնախարար Մոհամադ Հոսեյն Թալեբյանը ասել է, որ Իրանն անում է ամեն ինչ, որ երկրի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները լինեն ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ: 1606 թվականին կառուցվածՍբ ԱմենափրկիչըԻրանի տարածքում ամենահայտնի և Սպահանի նահանգի ամենամեծ հայկական եկեղեցին է: Գեղեցիկ որմնանկաների և ճարտարապետության համար այն հայտնի է նաև որպես նահանգի ամենագեղեցիկ եկեղեցի: Վանքը կրում է ինչպես հայկական, այնպես էլ իրանական ճարտարապետության տարրեր և ինքնատիպ կոթող է ամբողջ աշխարհում: Սպահանում այժմ կա 13 եկեղեցի: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |