Վարչապետ. ՀՀ-Իրան երկաթգծի կառուցումն ինքնանպատակ չպետք է լինի![]() 17 հունվարի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի: Այս մասին Աժ-ում գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, հնարավոր է, որ երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը բավարար չլինի՝ ցանկալի շահույթն ապահովելու համար: Նա ասել է, որ երկաթգծի կառուցմանը կանդրադառնան, երբ Հայաստանն ու Իրանը ընդլայնեն ապրանաքաշրջանառության ծավալները: «Առանց էներգետիկ ոլորտի ցուցանիշների, 10 ամսվա տվյալներով, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կկազմի $ 62,5 մլն։ Մենք իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը՝ 9-10%: Մեր բոլոր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք, թռիչքային աճ ապահովելու շատ մեծ ներուժ ունենք։ Ազատ տնտեսական գոտին մեզ թույլ է տալիս հուսալ, որ ոլորտը կակտիվանա»,- ասել է վարչապետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |