Ռուս գիտաշխատող. Այցելեցի Ադրբեջանի «տեսարժան վայրեր»՝ զորամաս, ոստիկանություն, դատարան, մեկուսարան![]() 18 հունվարի 2018 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը, որը 10 օր անցկացրել է ադրբեջանական մեկուսարանում, վերադառնալով հայրենիք, գրառում է կատարել «ՎԿոնտակտե» սոցցանցում: Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Չուլկովն արտահանձնվել է Ռուսաստան: «Իմ ամանորյա ուղևորությունը հյուրընկալ Ադրբեջան ավարտվել է: Այցելել եմ հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանության բաժանմունք, դատարան, ժամանակավոր պահման մեկուսարան (10 օր), արտաքսման 2 կենտրոն»,-ասվում է նրա գրառման մեջ: Չուլկովը հավելել է նաև, որ «այդպիսի ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հունվարի 5-16-ը հնարավորություն չի ունեցել օգտվել համացանցից և պատասխանել հեռախոսազանգերին»: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ով սատարել է իրեն՝ նշելով, որ նրանց աջակցությունը «հաղթահարել է բոլոր սահմանները, ճաղերն ու պատերը»: Երիտասարդ գիտնականը խոստացել է մանրամասներ ներկայացնել իր «արկածների մասին»: Չուլկովը հունվարի 3-ին ժամանել էր Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ, հունվարի 5-ին նա շարժվել էր դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու նպատակով: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել էր ոտքով և այլևս չէր վերադարձել: Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում էլ, հավանաբար, հայտնվել էր Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը: Չուլկովը ձերբակալվել էր, նյութերն ուղարկվել էին դատարան: Հունվարի 5-ին, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Ադրբեջանի ՔՕ վարչական իրավախախտումների մասին 535 հոդվածի վրա հղումով, դատարանը ձերբակալել էր նրան 10 օրով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |