«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկարացրել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2022-ի ամառը: Նոր պայմանագրում 500 մլն եվրո հրաժարագին է սահմանված: Այդ մասին ասվում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքում:
Պիկեն «Բարսելոնայի» կազմում 422 խաղի է մասնակցել: Ժերար ակադեմիա է եկել 10 տարեկան հասակում, գրում է Eurosport-ը:
2004-ին Պիկեն «Բարսելոնայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 5,25 մլն եվրոյով, սակայն, այդպես էլ տեղ չգտավ սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմում: 2008-ի ամռանը կատալոնացիները գնեցին Ժերարին 5 մլն եվրոյով:
Ընթացիկ խաղաշրջանի առաջին մասում «Բարսելոնան» երկարացրել է պայմանագրերը թիմի մյուս առաջատարների՝ Անդրես Ինյեստայի և Լիոնել Մեսսիի հետ: 2017/18թթ. Իսպանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Բարսելոնան» առաջ է «Ռեալից» 19 միավորով: