Նևիլ. Մխիթարյանը ֆանտաստիկ ձեռքբերում կլինի «Արսենալի» համար![]() 18 հունվարի 2018 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Փորձագետ և անգլիական ֆուտբոլի լեգենդ Հարի Նևիլն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխման մասին «Արսենալ»: «Կարող եմ ասել , որ Հենրիխը կգնա «Արսենալ» և ֆանտաստիկ ձեռքբերում կլինի թիմի համար: Եթե «Արսենալը» ստանա Մխիթարյանին և Օբամեյանգին, կարող է լավագույն թիմը դառնալ, քանի որ իսկապես 2 լավագույն ֆուտբոլիստ կունենա»,-ասել է նա, գրում է Footballua.tv-ն: «Մենք չտեսանք Մխիթարյանին իր լավագույն դրսևորմամբ «Յունայթեդում» Ես նրա մեծ երկրպագուն եմ: Մխիթարյանը փայլատակումներ ունեցավ նաև ընթացիկ խաղաշրջանում, սակայն չեմ կարծում, որ Ժոզեի մոտ նա կխաղա մեկնարկային կազմում: Նա պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ նրան թույլ կտան իրեն դրսևորել և, հնարավոր է, «Արսենալը» հենց այդ ակումբն է»,-նշել է փորձագետը: Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |