HRW. ՀՀ իշխանությունը չվերականգնեց հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ![]() 18 հունվարի 2018 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո, 2017 թվականի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չվերականգնեցին հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ: Այս մասին իր 2018 թվականի զեկույցում գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: «Իշխող կուսակցությունը հաղթել է, չնայած ընտրախախտումների մասին բազամթիվ հաղորդումներին»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև, որ իշխանությունները ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ 2016 թվականին Երևանում հուլիսյան դեպքերի ընթացքում: Միջազգային կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում ընտանեկան բռնության խնդրին: Նշվում է, որ համապատասխան օրենքն ընդունվել է խորհրդարանի կողմից, սակայն կանանց իրավունքներով զբաղվող խմբերին ավելի շատ մտահոգել է ընտանիքի անդամներին չբաժանելու, քան բռնության զոհերին պաշտպանելու խնդիրը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |