The Telegraph. Սանչեսի գործակալը 13,5 մլն եվրո կստանա ՄՅՈւ տրանսֆերի համար![]() 19 հունվարի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալ Ֆերնանդո Ֆելիչևիչը 13,5 մլն եվրո միջնորդավճար կստանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Գումարը գործակալին կվճարի մանչեսթերյան ակումբը, հայտնում է Eurosport-ը The Telegraph-ի վրա հղումով: Սանչեսը ՄՅՈւ կարող է տեղափոխվել արդեն հունվարի 19-ին: Գործարքի պայմանների համաձայն, «Արսենալ» կտեղափոխվի ՄՅՈւ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սանչեսի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2018-ի ամառը: ՄՅՈւ-ն երկրորդն է ԱՊԼ-ում 2017/18թթ. խաղաշրջանում՝ հետ մնալով առաջատար «Սիթիից» 15 միավորով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |