Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է սպանվել: Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցից»:
Սպանվածը Մանաֆով Իբրահիմն է:
2018-ին Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստների թիվը հասնում է 3-ի, սակայն չի բացառվում, որ իրական կորուստների թիվը կարող է ավելի շատ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած թաքցնելու քաղաքականությունը։
Ավելի վաղ,ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: