ՌԴ-ից Ադրբեջան է հասել զենքի հերթական խմբաքանակը![]() 19 հունվարի 2018 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Ադրբեջան է հասել սպառազինության հերթական խմբաքանակը: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը: Զենքի խմբաքանակը տեղափոխվել է նավերով, այն հասել է Բաքվի նավահանգիստ և շուտով կտեղափոխվի առաջնագծում տեղակայված զորամասեր: Բաքուն ռազմատեխնիկայի նախորդ խմբաքանակը ստացել էր 2017-ի հունիսին: Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից 2000-ից ի վեր, սակայն պայմանագրերի ամենամեծ փաթեթը կնքվել է 2010-ին և գնահատվում է 4 մլրդ դոլար: Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |