Իսրայելի՝ ՀՀ-ում բժշկական կրթությունից բողոքների առթիվ ԿԳՆ-ն, ԱԳՆ-ն և ԱՀ-ն աշխատանքային խումբ են ստեղծել![]() 22 հունվարի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի առողջապահության նախարարության՝ Հայաստանում բժշկական կրթության ցածր որակի, ինչպես նաև արտասահմանցի ուսանողներին գումարի դիմաց դիպլոմ տալու նախադեպերի մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից: Աշխատանքային խմբում ներգրավված են Հայաստանի կրթության և գիտության, արտաքին գործերի նախարարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: Նշվում է նաև, որ Իսրայելից ժամանած ներկայացուցիչներն աշխատանքային խմբի հետ այցելել են ուսումնական հաստատություններ՝ այդ թվում «Հայբուսակ» համալսարան: ««Հայբուսակում» ուսումնասիրվել է բժշկական մասնագիտություններով սովորող այն ուսանողների ուսումնառության գործընթացը, որոնց ստացած կրթությունը, ըստ Իսրայելի ներկայացուցիչների, չի բավարարում երկրում բժշկին ներկայացվող պահանջներին՝ մասնավորապես ուսման տևողությունը բավարար չէ մասնագետ դառանալու համար», - ասվում է հարցման պատասխանի մեջ: Իսրայելական պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայբուսակում» սովորող թվով 100 իսրայելցի ուսանողների հետ և հետաքրքրվել նրանց՝ քննությունների ավարտից հետո Իսրայելում աշխատելու մտադրությունների և հնարավորությունների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իսրայելական կողմը կներկայացնի աշխատանքային խմբի ուսումնասիրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկվեն համախատասխան միջոցառումներ: Ավելի վաղ, Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել էր տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը: Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր երկրի իրավապահ մարմիններին՝ բողոքելով ՀՀ-ում բժշկական կրթություն ստացած և Իսրայելում աշխատող ատամնաբույժներից: Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ, խոսքն Իսրայելի արաբական հատվածում աշխատող բժիշկների մասին է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |