Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել Մոսկվայի թիվ 1 Պիրոգովի անվան Քաղաքային կլինիկական հիվանդանոցից: Նրա ինքնազգացողությունը նորմալ է: Այդ մասին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր վիրուսի կասկածանքով: Սկզբից ասվում էր, որ նա բողոքում է սրտից, հետո պարզաբանվեց, որ ոտքի ցավեր է ունեցել: Ըստ Արթուր Սողոմոնյանի, բժիշկները որոշել էին հոսպիտալացնել դերասանին՝ վախենալով բարդություններից:

«Ջիգարխանյանը դուրս է գրվել, հիմա նա տանն է, իրեն նորմալ է զգում: Հնարավոր է, հունվարի 29-ին թատրոն գնա»,-ասել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ անվավեր է ճանաչվել: Այդ մասին հայտարարել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը: «2017-ի դեկտեմբերի 27-ին լրանում էր ապահարզանի մասին դատարանի որոշման մեկ ամիսը, որից հետո այն ուժի մեջ պետք է մտներ, սակայն կողմերից յուրաքանչյուրը կարող էր բողոքարկել այն: Վիտալինան օգտվել է այդ իրավունքից»,-ասել է նա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---