ՄՕԿ-ն արգելել է ՌԴ դրոշները Օլիմպիական խաղերի տրիբունաներում![]() 24 հունվարի 2018 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, արգելել է տրիբունաներ տանել այն երկրների դրոշները, որոնք չեն մասնակցում Փհենչհանի Օլիմպիական խաղերին: Այդպիսով ՌԴ դրոշը Փհենչհանում նույնպես արգելքի տակ կլինի, քանի որ ռուսաստանցի մարզիկները 2018-ի Օլիմպիադայում ունեն «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից» կարգավիճակը և հանդես են գալու օլիմպիական դրոշի ներքո, հայտնում է championat.com-ը: Դրոշներն արգելվում է ծածանել նաև Խաղերի մարզումների ժամանակ: 2017-ի դեկտեմբերին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»: ՌԴ մարզիկները մեծամասամբ համաձայն են հանդես գալ 2018-ին Փհենչհանում կայանալիք Օլիմպիադայում չեզոք դրոշի տակ: Այդ մասին հայտնել է ՌԴ Օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովի ղեկավար Սոֆյա Վելիկայան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |