ԱՄՆ-ում կթվայնացնեն 13-րդ դարի հայկական ձեռագիրը

ԱՄՆ-ում կթվայնացնեն 13-րդ դարի հայկական ձեռագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթր քաղաքի գեղարվեստական պատկերասրահում պահվող վաղ միջնադարի հայկական ձեռագրի հատվածները կթվայնացվեն՝ պատկերասրահի առցանց կատալոգներում ներկայացնելու նպատակով:

«Ձեռագիրը ստեղծվել է 13-րդ դարում, հեղինակն է Գրիգորը Տարսոսից: Հայոց ցեղասպանության տարիներին ձեռագրի հատվածները, ձեռքից ձեռք անցնելով, հայտնվել են Գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում 1950-ին»,-գրում է Rochester.edu-ն:

Նշվում է նաև, որ այժմ Ռոչեսթրի համալսարանի լավագույն մասնագետները սկսել են թվայնացման աշխատանքները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---