Ադրբեջանում հերթական ընդդիմադիրին 3 տարով կազատազրկեն![]() 24 հունվարի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղազախի շրջանի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի ժողովրդական ճակատի փոխնախագահ Գյոզալ Բայրամլիին: Փաստաբանները համաձայն չեն դատավճռին և մտադիր են բողոքարկել այն: Դատախաղը 4 տարվա ազատզրկում էր պահանջել: Ինքը Բայրամլին իր վերջին խոսքում հայտարարել է քրեական գործի քաղաքական բնույթի մասին, սակայն դատավորը թույլ չի տվել նրան շարունակել, հայտնում է contact.az-ը: Բայրամլին ձերբակալվել էր 2017-ի մայիսի 25-ին սհամանին, երբ վերադառնում էր Վրաստանից: Նրա դեմ քրգործ է հարուցվել Արդբեջանի ՔՕ 206.1 հոդվածով՝ մաքսանենգություն և Բայրամլին կալանավորվել էր: Ըստ քննության նրա մոտ 12.000 դոլար էր հայտնաբերվել, որը նա, իբր, չէր հայտարարագրել: Բայրամլին հայտարարել է, որ գումարը իրենը չի եղել, իսկ կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի: Նա հայտարարել է նաև, որ Վրաստան էր մեկնել բուժվելու և վերջին 2 տարում 3 անգամ վիրահատվել է: Տեղի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Բայրամլիին քաղբանտարկյալ են ճանաչել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |