Սիրիական հայաշատ Ղամիշլին հրթիռակոծվել է![]() 24 հունվարի 2018 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ի առավոտյան Թուրքիայի սահմանից հրթիռներ են արձակվել Սիրիայի հյուսիսարևելյան հայաշատ Ղամիշլի քաղաքի ուղղությամբ: Այս մասին գրում է «Գանձասար» պարբերականը: Հրթիռներից մեկն ընկել է քաղաքի շենքերից մեկի վրա, ինչի հետևանքով երկու երեխա է վիրավորվել՝ մեկը՝ 2, մյուսը՝ 3 տարեկան: Եփրատ գետի արևելյան կողմում գտնվող Ղամիշլին վերահսկում են Սիրիայի կառավարական զորքերը: Այս շրջանները չեն գտնվում հունվարի 20-ից Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության թիրախում: Անկարայի կողմից քրդերի դեմ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունը ծավալվում է Եփրատի արևմտյան ափին: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշել է, որ Թուրքիայի գործողությունները ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |